Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից

15:30, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Գ. Տ.-ն (1963 թ.) նետվել է կամրջից և մահացել:

5834 | 3
Facebook