Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերը

17:30, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց առաջիկա ծրագրերը

Սեպտեմբերի 22-ին կայացավ ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը և ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայացան ՀՖՖ նախագահ ընտրվեց Արթուր Վանեցյանը։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա պատսխանեց լրագրողների հարցերին՝ ներկայացնելով առաջիկա ծրագրերը:

Նախորդ ֆեդերացիայի կատարած աշխատանքների մասին

«Պարոն Մինասյանը շատ մանրակրկիտ ներկայացրեց 2003-ից 2017 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքները: Ես չէ, որ պետք է գնահատական տամ ֆեդերացիայի կատարած աշխատանքներին: Պետք է պահպանենք այդ դրականը, որ կար նախորդ ֆեդերացիայի օրոք և գնանք ավելի լավ գործեր անելու ուղղությամբ: Այն, ինչ կիսատ է մնացել` կապված շինարարական ծրագրերի հետ, ամբողջովին հասցվելու է իր ավարտին»:

Վարդան Մինասյանի հրաժարականի մասին

«Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր: Իրար հետ չենք զրուցել, բայց չէի սպասում, որ նա պետք է հրաժարական տա:

Հավաքականի նոր գլխավոր մարզչի մասին

«Հաշվի առնելով, որ հրաժարականը եղավ անսպասելի` հիմա շատ ակտիվ կերպով զբաղված ենք նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով: Ունենք մի քանի թեկնածուներ՝ և´ Հայաստանից, և´ արտերկրից: Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում կներկայացնենք հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը»:

Ներդրումների մասին

«Ես չունեմ անձնական միջոցներ ներդնելու հնարավորություն, որպեսզի ներդնեմ: Բայց, կարծում եմ, որ եղած գումարներն արդյունավետ օգտագործելու դեպքում մենք նման խնդիրների առաջ չենք կանգնի»:

Լեգիոներների քանակի սահմանափակման անհրաժեշտության մասին

«Ճիշտն ասած` քննարկել ենք այդ հարցը, այս պահին չեմ ցանկանա որևէ կոնկրետ գնահատական տալ և նշել իմ վերաբերմունքը: Առաջիկա մեր քննարկումների ժամանակ կգանք մի լուծման: Կարծում եմ` լեգիոներները պետք է լինեն, բայց նրանց քանակը պետք է հստակեցվի, և որևէ կերպ` կարգավորվի: Ամեն ինչ շատ արագ ենք անելու»:

Հավաքականի նախկին անդամներին կազմ վերադարձնելու մասին

«Ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ ես որևէ կերպ չեմ միջամտելու հավաքականի կազմի վերաբերյալ հարցերին: Լինելու է գլխավոր մարզիչ, լինելու է մարզչական շտաբ ու նրանք են որոշում կայացնելու, թե ովքեր են խաղալու հավաքականում: Մարզչական շտաբից արդյունքներ եմ պահանջելու, բայց չեմ միջամտելու նրանց հարցերին: Եթե ֆուտբոլիստի որակական և պրոֆեսիոնալ հատկանիշները բավարարում են հավաքականում խաղալու համար, ուրեմն նա պետք է անպայման խաղա»:

Տոմսերի գների նվազեցման մասին

«Առաջին որոշումներից մեկը վերաբերելու է հենց տոմսերի գների նվազեցմանը: «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք առաջիկա խաղի տոմսերի գները կսկսվեն 1000 դրամից»:

| | |
2407 | 0