Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ու մի քանի ակտիվիստներ ներխուժեցին ասուլիսի սրահ

16:50, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ու մի քանի ակտիվիստներ ներխուժեցին ասուլիսի սրահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ու մի քանի ակտիվիստներ քիչ առաջ մուտք գործեցին «Մեդիա կենտրոնում» ընթացող ասուլիսի սրահ:

Հիշեցնենք՝ Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ հավաստի փաստեր ունեն՝ պնդելու, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ակտիվիստներին վճարել է. «Վճարել է նրանց, ովքեր մասնակցել են, օրինակ, երեկվա ֆլեշ-մոբին: Բոլորի մասին չունենք ապացույցներ, բայց որ նման երևույթ տեղի է ունեցել, որ երեկվա ֆլեշ-մոբին եղել են անձինք ու մասնակցել են միայն նրան համար, որ գումար է վճարվել, ապացույցներ ունենք: ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք իմացել են, որ մենք նման բացահայտում ենք անում ու ինչ-որ մարդիկ, որ փող են ստացել ու հայտնել են, սպառնում են այդ մարդկանց՝ դատական հետապնդմամբ ու ասել են, որ եթե մեզ որևիցե բան ասեն, դատարանի առջև կհայտնվեն»,- ասել էր Իոաննիսյանը:

«Հիմա էս ասուլիսն ամբողջությամբ կապվում է մեր քաղաքական ուժի հետ ու չարձագանքե՞նք... ապատեղեկատվություն եք տարածում»,- ասաց Էնֆիաջյանը: «Մենք եղել ենք ֆլեշմոբին ու ոչ մի գումար մեզ չեն վճարել»,- հավելեցին երիտասարդները: Բանավեճ սկսվեց:

«Եկել, միջամտում եք, դուք գնացեք, ձեր հայտարարությունը տարածեք»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Երբ պատգամավորն ու նրա հետ եկած երիտասարդները գնացին, Սաքունցն ասաց. «Սա խոչընդոտ է ու սպառնալիք խոսքի ազատությանը»:

ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ու մի քանի ակտիվիստներ ներխուժեցին ասուլիսի սրահ
43043 | 6
Facebook