Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հավաստի փաստեր ունենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը վճարել է երեկվա ֆլեշմոբին մասնակցած ակտիվիստներին». Դանիել Իոաննիսյան

16:35, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
«Հավաստի փաստեր ունենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը վճարել է երեկվա ֆլեշմոբին մասնակցած ակտիվիստներին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Մեդիա կենտրոնում» հայտնեց վերջին մի քանի ժամերի բացահայտման մասին.

«Մենք բավականին հավաստի փաստեր ունենք՝ պնդելու, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ակտիվիստներին կամ չակերտավոր ակտիվիստներին վճարել է: Վճարել է նրանց, ովքեր մասնակցել են, օրինակ, երեկվա ֆլեշ-մոբին: Բոլորի մասին չունենք ապացույցներ, բայց որ նման երևույթ տեղի է ունեցել, որ երեկվա ֆլեշ-մոբին եղել են անձինք ու մասնակցել են միայն նրան համար, որ գումար է վճարվել, ապացույցներ ունենք: ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք իմացել են, որ մենք նման բացահայտում ենք անում ու ինչ-որ մարդիկ, որ փող են ստացել ու հայտնել են, սպառնում են այդ մարդկանց՝ դատական հետապնդմամբ ու ասել են, որ եթե մեզ որևիցե բան ասեն, դատարանի առջև կհայտնվեն»,- նշել է Իոաննիսյանը:

««Բարգավաճ Հայաստան»-ը հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է». Դանիել Իոաննիսյան
16521 | 0
Facebook