Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խնդիրների լուծման միակ տարբերակը խնդիրները չթաքցնելն է». Արթուր Սաքունց

15:35, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
«Խնդիրների լուծման միակ տարբերակը խնդիրները չթաքցնելն է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խնդիրների լուծման միակ տարբերակը խնդիրները չթաքցնելն է, իսկ թաքցվում են, քանի որ դրանց լուծման համար գործողություններ չկատարած, անգործություն ցուցաբերած, կոռուպցիոն եկամուտներ ունեցածներն ու ունեցողներն այդ կերպ թաքցնելով, ունեն մեկ շահագրգռվածություն՝ չենթարկվել պատասխանատվության։ Եվ հենց այս կետում, բացահայտման հիմնական շահառուն, շահագրգռված անձը մարդն է, որը տուժում է չլուծված խնդիրների բեռից։

Չպետք է անտարբեր մնալ և դրանով նպաստել խնդիրների կոծկմանը ու ակամա նպաստել սեփական վիճակի ծանրացմանը։ Դժվար է հաղթահարել տարիներ շարունակ արմատացած կարծրատիպերը՝ գործ չտալ, հացից չկտրել, եղունգ ունես՝ գլուխդ քորի և այլն, բայց խնդիրների լուծման միակ երաշխիքը պահանջատեր քաղաքացի, որոշումներին մասնակից քաղաքացի լինելն է։

Ու այս քաղաքակիրթ մակարդակին կհասնենք անպայման»։

3643 | 0
Facebook