Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կաբինետներից դո՛ւրս եկեք, գնացե՛ք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը». ՀՀ վարչապետը՝ գյուղապետերին

12:15, շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
«Կաբինետներից դո՛ւրս եկեք, գնացե՛ք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը». ՀՀ վարչապետը՝ գյուղապետերին

«Բոլոր հարցերը՝ կառավարություն, վարչապետ.... Շուտով կսկսեն բոլոր գյուղերի բնակիչները գալ կառավարության դիմաց: Բա համայնքները, մարզպետարաններն ինչի՞ համար են: Բոլոր գյուղապետերը, մարզպետերը պետք է իրենց մարզի տվյալներին լիարժեք տիրապետեն: Կաբինետներից դուրս եկեք, գնացեք դաշտերում անցկացրեք ձեր ժամանակը, մարդկանց հետ շփվեք...»,- հայտարարեց վարչապետը: Նա հորդորեց համայնքների ղեկավարներին՝ եթե 3 քայլ պետք է անի կառավարությունը, գոնե 1-ը պետք է կատարի համայնքի ղեկավարը. «Բյուջեն նման է մաղի, որի մեջ ուզում ենք ջուրը պահել ու բոլոր պետական կառույցները, եթե իրենց մասով հոսքի անցքը փակեն, ուրիշ վիճակ կլինի ու յոլա գնալու տրամաբանությունը կփոխվի զարգացման տրամաբանության»:

Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, հանդիպում է ունենում համայնքների ղեկավարների հետ:

13776 | 0
Facebook