Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար». Նիկոլ Փաշինյան

12:00, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
«Պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար». Նիկոլ Փաշինյան

«Ուզում ենք ու այդպես էլ կա, որ ՀՀ քաղաքացիներն իրենց զգան, անկախ հպարտ երկրի քաղաքացի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դուրս գալով Վետերանների միավորումից:

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Գնահատելով ընթացքը՝ երկրի վարչապետը նշեց, որ նորմալ է, երբ քարոզչության ընթացքում կրքեր են բորբոքվում, բանավեճեր լինում, կարևորը՝ ամեն ինչ լինի օրիկանականության սահմաններում: Անդրադառնալով Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին՝ Փաշինյանն ընդգծեց. «Տեղյակ եմ, որ Նաիրա Զոհրաբյանը մտահոգություններ է արտահայտել համացանցում իր հասցեին հնչած վիրավորանքների կապակցությամբ: Ուզում եմ լիարժեք զորակցություն հայտնել նրան՝ ասելով, որ անթույլատրելի է, որ ՀՀ որևէ քաղաքացի որևէ քաղաքացու հետ հարաբերվի վիրավորանքներով: Ընդհանուր առմամբ, պետք է ամեն ինչ անենք փոխադարձ հարգանքի մթնոլորտը պահպանելու համար: Այս պահին ուզում եմ զորակցությունս հայտնել Նաիրա Զոհրաբյանին»,- ասաց Փաշինյանը:

4129 | 12
Facebook