Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի այս լուսանկարներն արդեն պատմական են դարձել». Ռ. Շուխյան

23:10, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
«1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի այս լուսանկարներն արդեն պատմական են դարձել». Ռ. Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի այս լուսանկարներն արդեն պատմական են դարձել: Այդ օրն իրոք տոն էր բոլորիս համար. ահա այսպես՝ շամպայնով, ծաղիկներով, մրգերով ու կոնֆետներով լի սեղաններով գնացինք ու ոգևորված քվեարկեցինք Հայաստանի անկախության համար: Թերևս սա այն եզակի դեպքն է մեր նորանկախ պատմության մեջ, որ այդքան արդար, ազնիվ ու միասնական՝ համարյա հարյուր տոկոսով «այո» ասացինք հանրաքվեում: Եվ դա իրոք միակ ճիշտ տարբերակն էր, ու հիմա էլ, չնայած մենք բոլորս իրար հետ շատ դժվարին ուղի ենք անցել ու դեռ էլի ենք անցնելու, մեկ է՝ հիմա նորից վստահ «այո» ենք ասում անկախությանը, որովհետև սա է ազգային պետություն ունենալու միակ ուղին ու գրավականը:
     Շնորհավո՛ր բոլորիս Անկախության տոնը»:

| | |
4271 | 0