Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը

10:25, ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Այսօր ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99%-ը, «այո» ասաց անկախությանը՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տալով։

1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը:

Այսօր մայրաքաղաքում Անկախության տոնին նվիրված միջոցառումներ կանցկացվեն՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։ Բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն նաև Սփյուռքում:

4588 | 0
Facebook