Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

20:15, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով վարչական դատարանի նոր նախագահներ են նշանակվել.

Հրամանագրերում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Դանիել Դանիելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր:

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ռուզաննա Ազրոյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»:

3867 | 0
Facebook