Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հավաքականը նոր գլխավոր մարզիչներ ունի։ Այսպիսով, թիմը կգլխավորեն Դանիէլ Կուզենը և Պյեր Ֆրանսուա Օբամեյանգը, ով Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի հայրն է։ Նոր մարզչական շտաբի գլխավոր խնդիրը կլինի Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակչում ընդգրկվելը։