Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարդգես Գասպարին` ՄԻԵԴ-ի վճռի մասին

15:30, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Վարդգես Գասպարին` ՄԻԵԴ-ի վճռի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4.000 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Վարդգես Գասպարին, խոսելով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի մասին, ասել է. «Կարևոր հանգամանքն այն է, որ ՄԻԵԴ-ը հաստատել է տեղի ունեցած խոշտանգումների հանգամանքը և դա հիմք կարող է ծառայել նոր քննություն սկսելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և, առահասարակ, այդ խնդիրը ևս մեկ անգամ քննարկման առարկա դարձնելու համար: Ես մարտի 1-ին ձերբակալվել եմ, իսկ 7-ին` փոխադրվել Նուբարաշեն: Առավոտյան 7:30-ի շրջակայքում ինձ ձերբակալել էին Թումանյան-Մաշտոց խաչմերուկի մոտից: Ես որևէ բանի ականատես չէի եղել, այլ քայլում էի և տեսնում, որ մարդիկ փախչում են, իսկ ոստիկանական հագուստով մարդիկ դուբինկաներով վազում էին նրանց ետևից: Եթե իրական պատկերն ինձ ծանոթ լիներ՝ չգիտեմ ինչ կանեի, բայց եղել է այնպես, ինչպես եղել է: Իմ հանդեպ, մինչև Նուբարաշեն տեղափոխվելը, բռնություն չի եղել: Երբ ինձ տարան ոստիկանության կենտրոնական բաժին, ես սպասում էի, որ ինձ բռնության կենթարկեն, սակայն նման բան չի եղել, բայց իմ աչքի առաջ մետաղական դուբինկայով բռնության են ենթարկել մի տղամարդու: Ենթադրում եմ, որ դա ինձ ահաբեկելու համար արվեց: Նուբարաշենում արդեն պատկերը միանգամայն այլ էր. առաջին օրը` խցեր տեղափոխվելուց առաջ, ռեժիմնիկն ինձ սպառնաց ու ասաց, որ քաղաքականությունից չխոսեմ: Բոլոր բռնություններն իմ նկատմամբ տեղի են ունեցել հացադուլի համար նախատեսված «04»-ը խցում, որտեղ պահվում էր մեկ անձ` բազմակի հանցագործ` Տիգրան Թադևոսյանը: Վերջինս էլ ինձ բռնությունների ենթարկողն էր: Նա տարատեսակ բռնություններ էր իրականացնում և ես սա նոր չեմ ասում. այս մասին ես գրել եմ 2008թ-ին և իմ գրությունը փոխանցել եմ, եթե չեմ սխալվում, Ավետիք Իշխանյանին, ում վստահում էի և ով այն ժամանակ գալիս էր կալանավայր: Ես գրության մեջ գրել էի, որ այդ անձնավորությունն իրեն համարում է Ռ. Քոչարյանի նվիրյալներից և նրա գլխավոր խնդիրը այն է, որ ինձ համարում էր լևոնական: Բավական դժվար է բացատրել այդ հոգեբանական ճնշումները, առավել ևս այն մարդկանց համար, ովքեր կալանավայրում չեն եղել: Ես միանշանակ վստահ եմ, որ կալանավորի նման պահվածքն ուղղորդված էր և ավելին ասեմ, որ իմ իմանալով կալանավայրերում բոլոր խոշտանգումները ցուցումով են արվում և դա համատարած երևույթ է: Բանտարկյալներից մեկը, ով ականատես էր եղել իմ հանդեպ իրականացված խոշտանգումներին, բանտից դուրս գալուց առաջ իր խցում սպանվեց: Գևորգ Կոստանյանն ինձ համար նվազ կարևոր անձ է, քան զոն նայող Երոն: Նուբարաշենում կատարյալ անտերություն էր: Իսկ ՄԻԵԴ-ի կողմից կայացրած վճռի համաձայն, ինձ՝ փոխհատուցման համար նախատեսված 4000 եվրոն ես կնվիրեմ Գևորգ Կոստանյանին»:

5310 | 0
Facebook