Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ինը հարավկորեացի նախագահին 2 տոննա սունկ է նվիրել

15:35, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Կիմ Չեն Ինը հարավկորեացի նախագահին 2 տոննա սունկ է նվիրել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին 2 տոննա սունկ է նվիրել՝ որպես Փհենյանում իրենց հանդիպման հիշատակ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով հյուսիսկորեացի նախագահի վարչակազմի ներկայացուցչին:

Ըստ տեղեկության՝ սունկը կտրամադրվի ընտանիքներին, որոնք դեռևս չեն կարողացել հանդիպել Հյուսիսային Կորեայում իրենց հարազատներին:

«Մենք մոտ 4 հազար մարդու ենք ընտրել, և նրանցից յուրաքանչյուրը կստանա 500 գրամ սունկ»,- ասել է հյուսիսկորեացի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

Երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Փհենյանն ու Սեուլը համաձայնել էին ապառազմականացված գոտուց դուրս բերել զինվորականներին:

8865 | 0
Facebook