Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանին անհրաժեշտ է լայնամասշտաբ համաներում». Գուրգեն Մարտիրոսյան

19:10, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
«Հայաստանին անհրաժեշտ է լայնամասշտաբ համաներում». Գուրգեն Մարտիրոսյան

Վերլուծաբան Գուրգեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանին անհրաժեշտ է լայնամասշտաբ համաներում։
     Ոչ թե այն ձևական 8 հատ համաներումներն ընդունած նախորդ իշխանավորների օրոք։
     Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Համաներում է եղել, որը չի ազդել իմացող-չհայտնող հոդվածի վրա (իմիջայլոց, դա ամնամեղմ հոդվածներից է), որովհետև այդ հոդվածով մարդիկ կային կալանավորված, որ լտպ-ի դուրը չէին գալիս։ Այդյոք կա՞ որևէ մեկը մեզանից, որ տեղյակ չէ ինչ-որ կաշառակերության դեպքի մասին ու չի հայտնել համապատասխան մարմիններին։ Իհարկե չկա։ Փաստորեն բոլորիս կարող են կալանավորել այդ հոդվածով։ Սա գրում եմ, որպեսզի ակնառու լինի աբսուրդի աստիճանը։
     Լայնամաշտաբ համաներումը պետք է ներառի.

1. Բոլոր քաղբանտարկյալներին` առանց բացառության։
     2. Բոլոր փոքր և միջին հանցագործներին։
     3. Վերջապես պետք է ազդի այն ցմահ դատապարտյալների վրա, որոնք իրենց պատիժի 20 տարի արդեն կրել են, որոնք այսպես ասած՝ չեն կոտրվել, որոնք կալանքը կրելիս սովորել են, ստեղծագործել ու արարել են և, իհարկե, իրենք ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում հասարակության համար»։

5876 | 0
Facebook