Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էջմիածնում թաքնված քարոզարշավ է իրականացվում». Դիանա Գասպարյան

12:30, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
«Էջմիածնում թաքնված քարոզարշավ է իրականացվում». Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր՝ իրենց թեկնածուներով, Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում, մասնավորապես, ինչ-որ կանայք այցելում են մարդկանց բնակարաններ, տալիս հստակ անուն, քարոզում ընտրել այդ թեկնածուին և այլն: Ցանկանում եմ տեղեկացնել, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկին դեռ բավական ժամանակ կա, և հիմա քարոզարշավ իրականացնելը խիստ արգելվում է: Օրենքը խախտելը, ընտրակեղծարարություն անելը, այդ թվում՝ ընտրակաշառք բաժանելը, տարիներ շարունակ եղել են այդ քաղաքական ուժերի գործելաոճը, ինչը անթույլատրելի է նոր իրողությունների պայմաններում և խիստ դատապարտելի:

Հարգելի՛ համաքաղաքացիներ,
     Նման արատավոր և հին Հայաստանին բնորոշ երևույթները կանխելու և մեղավորներին պատժելու համար անհրաժեշտ է ձեր համագործակցությունը քաղաքային իշխանությունների հետ: Մենք հորդորում ենք ցանկացած նման երևույթի առկայության դեպքում դիմել ուղիղ ինձ: Ահազանգած քաղաքացիների գաղտնիությունն երաշխավորվում է»:

Ինչպես հայտնի է, Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, ինչպես նաև Արարատի մարզի Լուսաշող համայնքում հոկտեմբերի 21-ին անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

6578 | 0
Facebook