Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշխատանքի տեսչության լուծարումն ամենամեծ սխալներից էր». Զառա Բաթոյան

18:05, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
«Աշխատանքի տեսչության լուծարումն ամենամեծ սխալներից էր». Զառա Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր շարունակվում է մարդանց աշխատանքի իրավունքի ոտնահարումը տարբեր կազմակերպություններում, թե՛ մասնավոր, թեʹ պետական։ Մարդիկ դեռևս կարծում են, որ մարդուն առողջական խնդրի համար աշխատանքից ազատելը նորմալ է, և որևէ բանից չեն վախենում՝ մարդկանց ստիպելով կաʹմ աշխատել իրենց առողջության հաշվին, կաʹմ ազատման դիմում գրել։ Աշխատանքի տեսչության լուծարումն ամենամեծ սխալներից էր։ Չաշխատող կառույցը բարելավելու և աշխատացնելու փոխարեն նախընտրել են ազատվել դրանից, առանց մտածելու գործառույթների մասին։ Այս սխալը շատ շտապ ուղղել է պետք»։

4240 | 0
Facebook