Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կինոն թեժ է լինելու». Ստյոպա Սաֆարյան

14:45, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
«Կինոն թեժ է լինելու». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն ակնհայտ է դառնում, որ Փաշինյանն այս մեծ ու բարդ խաղում դաշնակից է ընտրել միայն ժողովրդին, ինչը մոտավորապես ուրվագծում է ապագա զարգացումները: Առավոտյան գրված ստատուսում հենց սրա մասին էի խոսել: Կինոն թեժ է լինելու, հատկապես ավագանու ընտրություններից հետո, երբ կլինեն հաղթողներ ու պարտվածներ: Քաղաքական այլ ուժերի գործը չափազանց բարդանում է... Նիկոլ Փաշինյանի դեմ համախմբվելը բարդ բան չէ, եթե չլիներ ժողովրդի գործոնը: Ահա և Նիկոլ Փաշինյանն այդ գործոնը մտցնում է խաղի մեջ ու հանուն արդարության, այն այսօր իր օգտին է: Ավագանու ընտրությունների տոկոսները բավական չափով պայմանավորելու են բոլորի ձայնի տոնայնությունը և բարձրությունը: Անորոշությունն իսկապես վճռելու է ժողովուրդը՝ ո՞ւմ, որքա՞ն և ինչի՞ համար է քվե տալիս: Բան չմնաց, մի քանի օր մնաց»:

11597 | 1
Facebook