Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

10:10, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
«Կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՆԱՏՕ-ն կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս մասին Բաքվում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը, հաղորդում է Trend-ը:

«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Եվ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների որոնման հարցում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը:

5476 | 1
Facebook