Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Մարդիկ միայնակ են մնում տնօրենների անօրինական հետապնդումների դեմ իրենց պայքարում». Արթուր Սաքունց

00:35, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
«Մարդիկ միայնակ են մնում տնօրենների անօրինական հետապնդումների դեմ իրենց պայքարում». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի մարզային գյուղական համայնքներում դպրոցի տնօրեններն անպատիժ հետապնդում են իրենց տեսակետից անհնազանդ ուսուցիչներին (Վայոց Ձոր, Տավուշ, Արագածոտն), մարդիկ միայնակ են մնում իրենց պայքարում տնօրենների անօրինական հետապնդումների դեմ։

Ոʹչ մարզպետարանը, ոʹչ կրթության նախարարությունը արդյունավետ քայլեր չեն ձեռնարկում մարդկանց աշխատանքային իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Սրանք շատ մտահոգիչ փաստեր են...

Մարդիկ հավատացել են, վստահել են և բարձրաձայնել են տնօրենների ապօրինությունների մասին, դիմել են իրավապահ մարմիններին, ու ոչ մի արդյունքի ոչ թե չեն հասել, այլ իրենք են դարձել ապօրինությունների զոհը։

Պետք է անտերության չթողնել մարդկանց, մենք չենք հասցնում արձագանքել»:

| | |
2548 | 0