Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Մարդ կա, որ մի շաբաթում 3 հատ հեռուստաընկերություն է գնում, 20 հատ կայք, որոնք բոլորը հակաքարոզչություն են անում, և դեռ ասում ՝ իմ խոսքի իրավունքը սահմանափակվում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

20:55, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
«Մարդ կա, որ մի շաբաթում 3 հատ հեռուստաընկերություն է գնում, 20 հատ կայք, որոնք բոլորը հակաքարոզչություն են անում, և դեռ ասում ՝ իմ խոսքի իրավունքը սահմանափակվում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Այս ընտրություններն առանձնանում են բոլոր ընտրություններից, որովհետև չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն իշխանական և մյուս ուժերի միջև: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ելույթ ունենալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին, ասաց Նիկոլ Փաշինյանը: «Մենք ասում ենք՝ ով ենք մենք կամ մյուս քաղաքական ուժերը, որ ժողովրդի թիկունքում բանակցենք և ուժերը բաշխենք: Ժողովուրդն ինքն իր քվեարկությամբ կորոշի, սա է այս ընտրությունների ամենակարևոր նշանակությունը: Երբ որ բոլոր քաղաքական ուժերը կռիվ են տալիս ամեն ձայնի համար, այդ թվում և՝ իշխող քաղաքական թիմը: Առաջին անգամ է, որ ոչ մի քաղաքական թիմ թատրոն չի խաղում, որովհետև թղթի վրա գրված ոչ մի բան չկա: Նախագահը չի ասելու՝ գիտես, դու կլինես ընդդիմություն, կգնաս իմ հասցեին սենց բաներ կասես:

Դուք համոզվեցիք, որ երկրում առնվազն մեկ ընդդիմադիր ուժ կար, ում հետ դուք հաղթեցիք:

Շատերն ասում են՝ վայ էս ինչ ընտրություններ են, բա ո՞ւր մնացին սերն ու համերաշխությունը: Ձեզ ինչ է, թվում է սիրո և համերաշխության ժամանակ քաղաքական ուժերը ձեռք ձեռքի տված զիլինա ե՞ն պարում: Սրանք նորմալ քաղաքական քարոզարշավներ են:

Ավելին ասեմ, իշխող ուժն ավելի քիչ ռեսուրսների է տիրապետում, որովհետև առնվազն 3 քաղաքական ուժ ունեն հեռուստաընկերություններ, իսկ «Իմ քայլը» դաշինքը չունի ոչ մի լրատվական ռեսուրս, որի վրա ինքն ազդում է: Ավելին ասեմ, այդ 3 ուժերի հեռուստաընկերություններն ավելի ազատ են, քան նախկինում: Սա իրոք ժողովրդավարության մասին է խոսում:

Հայաստանում մարդ կա, որ մի շաբաթում 3 հատ հեռուստաընկերություն է գնում, 20 հատ կայք, որոնք բոլորը հակաքարոզչություն են անում, և դեռ ասում ՝ իմ խոսքի իրավունքը սահմանափակվում է: Սա էլ մի յուրօրինակ աբսուրդ է»:

| | |
4941 | 14