Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«ՕԵԿ-ն ընտրողներին խաբում է, թե ավագանին կամ քաղաքապետը կարող են ավանդներ հետ վերադարձնել, կամ հիփոթեքի տոկոս իջեցնել». Արեն Մանուկյան

19:25, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
«ՕԵԿ-ն ընտրողներին խաբում է, թե ավագանին կամ քաղաքապետը կարող են ավանդներ հետ վերադարձնել, կամ հիփոթեքի տոկոս իջեցնել». Արեն Մանուկյան

Լրագրող Արեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավագանու ընտրություններին մասնակցող մի քանի ուժերի ու նրանց քարոզարշավի, քաղաքական նոր իրավիճակում դիրքավորմանը որ նայում ես, էնքան հետաքրքիր բաներ կան: Մի քանիսին կփորձեմ էս 2 օրը անդրադառնամ։
     Երեկ նայել եմ ՕԵԿ-ի քարոզչական տեսանյութը մինչև վերջ։ Մի քանի բան են խոստանում էդ տեսահոլովակում, որը ի դեպ Արթուր Բաղդասարյանն էլ ա ֆբ-ով ակտիվ տարածում։
     - ավանդների վերադարձ
     - հիփոթեքային տոկոսների նվազում
     - հիփոթեքային վարկի դեպքում կանխավճարի վերացում
     - վարկերի դեպքում վերացնել դոլարային հաշվարկը
     Ու մարդիկ ուղիղ տեքստով ասում են՝ ընտրեք Մհեր Շահգելդյանին, ու էս խնդիրները կլուծվի։
     Ֆանտաստիկ քարոզչություն, շատ լավ ընտրել են իրանց թիրախը։ Երևի կմտածեք թիրախը էն տարիքի մարդիկ են, որ սովետի ժամանակ ավանդ են ունեցել, հիմա կուզենան հետ բերեն էդ փողը, կամ մարդիկ, ով հիփոթեքով բնակարան են վերցրել ու բարձր տոկոսների, կամ դոլարային հաշվարկի պատճառով քաշվել․․․ կամ միգուցե նոր են ուզում վերցնեն, ու էս խոստումները իրանց վրա ազդեցություն կթողնի։
     Չէ, իրականում իրանք մի թիրախ են ընտրել․ դեբիլ, էս ամեն ինչից կիլոմետրերով հեռու, միջինից մի 15 անգամ ցածր IQ ունեցողներին։
     Որովհետև նման մանիպուլյացիաներով, նման կտերով մենակ տենցերին կարաս խաբես, որ ավագանին, կամ քաղաքապետը կարան ավանդներ հետ վերադարձնեն, կամ հիփոթեքի տոկոս իջացնեն»։

| | |
2577 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ան կուսակցական մարդ
ան կուսակցական մարդ 09:36, 20.09.2018
Կարևորը դա չե, թե ինչ է բարբաջում օեկ-ը, կարևորը նա է թե քանիսը այդ կուտը կուտեն: