Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի քանի փաստ, որոնց հիմքով թատերականի ուսանողներն սկսել են դասադուլ». Դավիթ Պետրոսյան

12:00, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
«Մի քանի փաստ, որոնց հիմքով թատերականի ուսանողներն սկսել են դասադուլ». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի փաստ, որոնց հիմքով թատերականի ուսանողները սկսել են դասադուլ.
     Ոստիկանության նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։
     Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900,000 դրամ։
     Պարզվել է նաև, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության, իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքնվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8,150,000 դրամ։
     Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է»։

5022 | 1
Facebook