Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր համբերության բաժակը լցվել է». ԵԹԿՊԻ-ի ուսանող

11:40, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
«Մեր համբերության բաժակը լցվել է». ԵԹԿՊԻ-ի ուսանող

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ դասադուլ են իրականացնում բուհի մոտ: Լրագրողների հետ զրույցում ուսանողներից մեկը՝ խոսելով դասադուլի պատճառների մասին, ասել է. «Միայն ոստիկանության բացահայտումները չեն դասադուլի պատճառը, քանի որ նախորդ ուսումնական տարվա վերջից արդեն մենք բողոքներ ունեինք և մի քանի հանդիպումներ մինչև այդ մենք ունեցել ենք ռեկտորի և վարչական կազմի հետ, իսկ նոր ուսումնական տարվա և նոր փաստերի հետ իրավիճակը ավելի բորբոքվեց: Ուսանողների համբերության բաժակը լցվել է, և մենք հստակ պահանջում ենք ռեկտորի և վարչական կազմի հրաժարականը: Մենք արդեն ունենք հստակ փաստեր դա պահանջելու համար: Միայն այն փաստը, որ ինստիտուտի ղեկավարը՝ Դավիթ Մուրադյանը, անտեղյակ է, որ իր կողքի կաբինետում նստած մարդը կարող է գումար լվանալ ինստիտուտի շնորհիվ, բավարար է, որ հրաժարվի իր պաշտոնից»:

5248 | 1
Facebook