Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից». Նիկոլ Փաշինյան

20:05, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր տեսակի հարկերից». Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսեց հարկային օրենսգրքում արվող փոփոխություններից: Նա մասնավորապես հայտնեց, որ անհատ տաքսիների վարորդները կազատվեն հարկերից: «Մենք մոտ ենք այն որոշմանը, որ ՀՀ տարածքում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից: Սա շատ կարևոր որոշում է, այն ունի նաև սոցիալական նշանակութուն: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր նաև ուրիշ աշխատանք ունեն, իրենց ընտանիքների հոգսերը հոգում են տաքսի վարելով, թեկուզ օրվա մեջ մի քանի ժամով: Այստեղ շատ կարևոր է նաև երթևեկության անվտանգությունը, մենք դա կփորձենք լուծել տաքսիների տեխսպասարկումն իսկապես տեխսպասարկում դարձնելով: Առհասարակ, ամեն ինչ կանենք, որ տեխսպասարկումն ունենա երթևեկության անվտանգության նպատակ, ոչ թե ձևական բնույթ կրի: Կբարձրացվի նաև երթևեկության կազմակերպման մակարդակը»:

23006 | 12
Facebook