Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս պահերին է երևում գաղափարական կուսակցությունների պակասը և իրական դերը». Լենա Նազարյան

17:15, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Այս պահերին է երևում գաղափարական կուսակցությունների պակասը և իրական դերը». Լենա Նազարյան

Աժ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունն ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը: Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ: Այլ կոռումպացված քաղաքական ու տնտեսական քանդվող համակարգերի կազմալուծման խնդիր է դրված: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երևում գաղափարական կուսակցությունների պակասը և իրական դերը»:

4880 | 6
Facebook