Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնաբերվել է Եվրոպայի հնգակի չեմպիոնուհու դին

14:40, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Հայտնաբերվել է Եվրոպայի հնգակի չեմպիոնուհու դին

Խակասիայում հայտնաբերվել է ռուս հայտնի մարզուհի, քիքբոքսինգի Եվրոպայի հնգակի չեմպիոնուհի Դիանա Կարատաևայի դին։ 23-ամյա մարզուհու դին հայտնաբերել են նրա ընկերները՝ սեպտեմբերի 16-ին՝ մարզուհու տանը՝ Աբականում։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են մարզուհու մահը։ Նախնական վարկածով՝ մահվան պատճառը գազի թունավորումն է։

9094 | 0
Facebook