Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում

15:50, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում

Հյուրընկալ Գյումրիում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել որևէ տաղանդավոր վարպետի, հաղորդակցվել նրանց արվեստի հետ:
     «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մեզ՝ Երևանից ժամանած լրագրողներիս, բախտ վիճակվեց շփվել նրանցից մի քանիսի հետ, շրջել Գյումրու հին ու նշանավոր փողոցներում, զգալ քաղաքի ստեղծագործ շունչը՝ տեսնել, հիանալ և մտորել…

Սպիտակի երկրաշարժից հետո շատ բան փոխվեց...

Ծրագրի կազմակերպիչների շնորհիվ հյուրընկալվեցինք քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արհեստանոցում, ներկա եղանք այն պատմական պահին, երբ ծնունդ են առնում վարպետի՝ մեկը մյուսից ինքնատիպ գործերը:

Ալբերտ Վարդանյանի արհեստանոցում
Ալբերտ Վարդանյանի արհեստանոցում
Ալբերտ Վարդանյանի արհեստանոցում
Ալբերտ Վարդանյանի արհեստանոցում

Ալբերտ Վարդանյանն ստեղծագործում է 1977 թվականից: «Սպիտակի երկրաշարժից հետո փոխվեց թե՛ իմ մտածելակերպը, փոխվեցի թե՛ ես, թե՛ տեսածս..., շատ բան փոխվեց. նման տիպի հարվածները մարդու մեջ տեսակ են փոխում: Հենց այնպես ոչ մի բան չկա… բայց հասկացա, որ կյանքը շարունակվում է»:- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քանդակագործը, ում ստեղծագործությունների մեջ երկրաշարժից հետո սկսեց իշխել համամարդկայինը, վեհը, արարչագործությունը, աստվածաշնչային գաղափարախոսությունը:

«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում

Երբևէ պետական պատվեր ստացե՞լ է՝ հարցին, վարպետը պատասխանեց. «Ենթադրենք, գալիս են ու ասում՝ Ռոբերտ Քոչարյանի դրական կերպարի մասին մի ռեպորտաժ պատրաստիր, հեղինակն էլ ասում է՝ չեմ ուզում, եթե օբյեկտիվ բան ուզեք՝ կգրեմ, կպատրաստեմ: Եթե իմ տեսակն ու մտածողությունը պետք է կեղծեմ, չեմ անի»:

«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում

Ալբերտ Վարդանյանի որդիները՝ Ավետիք և Հրաչ Վարդանյանները նույնպես հոր գործի շարունակողն են. «Ես չէի ուզում, որ նրանք իմ ուղին բռնեն, բայց եթե արվեստը մարդու ներսում է նստած, ոչինչ անել չես կարող»,- խոսելով որդիների մասին, ասաց հայրը:

Ավետիք Վարդանյանը, որը մի քանի լեզուների է տիրապետում՝ զբոսաշրջիկներին ներկայացնում է Գյումրիում տեղադրված հուշարձանների և արվեստի նմուշների պատմությունը:

Ավետիք Վարդանյան
Ավետիք Վարդանյան
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում

Լեզու է արվեստը, որով որ խոսում ես…

Հրաչ Վարդանյանն իր ձեռքով իր աշխատանքների բացառիկ նմուշները ցուցադրում է տարբեր երկրների թանգարաններում:

«Արվեստն է ինձ բացահայտել, ոչ թե ես՝ նրան: Լեզու է արվեստը, որով որ խոսում ես…, մարդ կա քաղաքականությունն է կարևորում, իսկ ես՝ մշակույթը (ծիծաղում է-խմբ.): Կարծում եմ, որ մշակույթով ավելի մեծ, գլոբալ փոփոխությունների կարելի է հասնել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասում է երիտասարդ արվեստագետը:

«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Կոբրա»

Հրաչ Վարդանյանի խոսքով՝ «յուրաքանչյուր նկար դա այն է, երբ որ ներքին և արտաքին աշխարհները միաձուլվում են և դրանով են նրանք արժեքավոր»:

Հրաչ Վարդանյանը պատմեց, որ եղբոր՝ Ավետիքի հետ 2014 թվականին որոշեցին մի ծրագրի վրա աշխատել՝ նկարել գորգերի վրա՝ անվանելով այն «Վիշապագորգի վերադարձը Արուճ». «Այսինքն՝ տարբեր ժամանակների մշակույթի արտահայտումը մեկտեղվեցին մեկ տարածքում»:

Ըստ Հ. Վարդանյանի՝ ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է. դա լինի՝ ժամանակակից արվեստ, վիշապաքաղ, թե վիշապագորգ:

Հրաչ Վարդանյան
Հրաչ Վարդանյան
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում
«Ոգեշնչման աղբյուրը բոլոր ժամանակներում նույնն է». մեկ օր՝ գյումրեցի արվեստագետների ընտանիքում

Ուշագրավ է Ալբերտ Վարդանյանի աշխատանքներից հսկա «նստարան»-ը, որը խորհրդանշում է գիշերն ու ցերեկը. այն կարելի է համարել քանդակագործի գլուխգործոցը:

«Օր»
«Օր»

4556 | 0
Facebook