Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարծեք թե այս ընկերությունը զբաղված է Երևանի քաղաքապետի թեկնածուների հակաքարոզչությամբ». Արմեն Դանիելյան

18:10, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Կարծեք թե այս ընկերությունը զբաղված է Երևանի քաղաքապետի թեկնածուների հակաքարոզչությամբ». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ողջ Երևանի աղբամանները և դրանց շուրջը ողողված է աղբով: «Սանիթեք» ընկերության անգործությունն ու չհիմնավորված մեկնաբանությունները չեն մեղմում աղբի գարշահոտության տարածվածությունը, ինչը կարող է խոլերայի համաճարակի պատճառ դառնալ: Նախորդ շաբաթ «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլի մամուլի ասուլիսը բացարձակապես կապ չուներ իրականության հետ: Ոչինչի չասող մտքեր, անմիտ հիմնավորումներով: Աղբի տեղափոխման աշխատանքներն անհասկանալի պատճառներով դադարեցված են և աղբահանության հարցը Երևան քաղաքում մնում է թիվ մեկ մտահոգիչ հարցը:

Հ.Գ.1. Հարգելի Երևանի քաղաքապետի թեկնածուներ, որպեսզի մենք քայլենք, ժտանք և վերաջես ապրենք մեր մայրաքաղաքում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք աղբահանության խնդրին:
     Հ.Գ.2. Կարծեք թե այս ընկերությունը զբաղված է Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուների հակաքարոզչությամբ: Որքան նրանք շատ են խոսում մաքուր և բարեկեցիկ Երևան ունենալու մասին, այնքան «Սանիթեք» ընկերությունը վատ է անում աղբահանությունը»:

7246 | 0
Facebook