Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարոն վարչապետ, ամպի չափ երևակայություն է ունենալ պետք՝ մտածելու, որ «Լույս» դաշինքն աշխատում է նախկին ռեժիմի հետ». Արամ Սարգսյան

11:40, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«Պարոն վարչապետ, ամպի չափ երևակայություն է ունենալ պետք՝ մտածելու, որ «Լույս» դաշինքն աշխատում է նախկին ռեժիմի հետ». Արամ Սարգսյան

Մամուլում ու համացանցում լայն արձագանք է գտել «Լույս» դաշինքի քարոզարշավին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի երեկվա սուր ելույթը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:

«Հավատացնում եմ՝ փոքր երեխաների լեզվով ասած, ամպի չափ երևակայություն է ունենալ պետք, որպեսզի մտածեն, որ «Լույսը» համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար: Էդ բանը մեզ կապելն ուղղակի անհեթեթ է: Մեր ժողովուրդն ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, չի ուզում ինքն իր հետ կռվի, հոգնել է, հերիք է՝ էդ ասֆալտին փռելուց, քշելուց խոսենք, էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, էստեղ եղածները պայքարել են նախկինի դեմ... ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, մենք համապատասխան պահին կանգնեցինք Ձեր կողքին.... Էդ ուժերը կանգնած են եղել Ձեր կողքին ու ասել են՝ արտահերթ ընտրության կողմնակից են, հիմա նայում եմ՝ էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք... Քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում լուծումներ գտնել... Էդ մարդիկ, որ մի անգամ Ձեզ օգնել են, կարող են էլ չօգնել»:

9905 | 20
Facebook