Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«ՀՀԿ տատիկը» դարձավ «Ալյանսի տատիկ». ներկա էր նաև Ծառուկյանը. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
«ՀՀԿ տատիկը» դարձավ «Ալյանսի տատիկ». ներկա էր նաև Ծառուկյանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը կայացել է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը։ «Միացյալ Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը, Ծիլքարի համայնքապետ Հովհաննես Մելքոնյանը, Գեղարոտի ղեկավար Սմբատ Բայրախտարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը և այլք մասնակցում էին համագումարին: Չնայած դահլիճում հիմնականում երիտասարդներ էին, տարեցների պակաս էլ չկար, անգամ հայտնի «ՀՀԿ տատիկն» էր, ում հռչակեցին «Ալյանսի տատիկ»:

«Ալյանսն» ԱԺ-ում ներկայացված է «Ծառուկյան դաշինքի» կազմում՝ մեկ անձով՝ վերջերս ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ ընտրված Տիգրան Ուրիխանյանով: Համագումարին ներկա է եղել և ողջույնի խոսք է ասել նաև Գագիկ Ծառուկյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6291 | 0
Facebook