Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ուջան գյուղում և Երևանում մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը

02:05, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
Ուջան գյուղում և Երևանում մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. սեպտեմբերի 15-ին մեկնարկել է «Ծիրանի Ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: Այն կանցկացվի մինչև ս. թ. սեպտեմբերի 20-ը՝ Ուջան գյուղում և Երևանում:

Այս տարի փառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված է 17 ֆիլմ՝ 12 երկրներից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան և այլն): Ծրագրերում ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական, կենսագրական, խրոնիկալ-հրապարակախոսական, անիմացիոն, պոետիկ, էքսպերիմենտալ խաղարկային վավերագրություններ:

Փառատոնի շրջանակում «CineDOC-Tbilisi» կինոփառատոնի և «Caucasian House» (Կովկասյան տուն) կազմակերպության հետ համագործակցությամբ, հայ և արտերկրյա մշակութային մենեջերների համար կանցկացվի «Ինչպես ցուցադրություններ կազմակերպել մարզերում» հատուկ աշխատարանը, որը կունենա շուրջ 25 մասնակից, որոնցից 7-ը՝ Հայաստանից: Աշխատարանը վարելու են շվեդական «Doc Lounge» կազմակերպության ներկայացուցիչները:

«Ծիրանի ծառ» կինոփառատոնի ժյուրիի կազմում են՝ գերմանացի կինոռեժիսոր Վիլանդ Շփեկը, իրանցի կինոռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, պատմաբան-մարդաբան Հրանուշ Խառատյանը:

2817 | 0
Facebook