Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քոչարյանը թալանեց ու բռնազավթեց Սպայի տունը. սպաները բաց նամակ են գրել

22:45, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
Քոչարյանը թալանեց ու բռնազավթեց Սպայի տունը. սպաները բաց նամակ են գրել

Զորացացրված սպաների համակարգող խորհուրդը բաց նամակ է գրել: «Բաց նամակ ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ պետին, իրավապահ բոլոր մարմինների պետերին: Բաց նամակ բոլոր հայ մեծահարուստներին, հայրենասերներին, ազգի նվիրյալներին և մտավորականներին: Բաց նամակ հայ ժողովրդին:

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Մայրապետյանին և բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել «Սպայի տան» կոռուպցիոն թալանի հանցագործ սխեմայի հետ և այժմ էլ հանդիսանում են «Սպայի տան» տարածքում կառուցված շենքի սեփականատեր:

Խնդրում ենք Ձեզ վերադարձնել մեզ՝ սպաներիս պատկանող՝ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Մայրապետյանի և այլոց կողմից կոռուպցիոն մեխանիզմներով բռնազավթված, թալանված և սեփականաշնորհված «Սպայի տուն»-ը: «Սպայի տան» սեփականաշնորհումը Քոչարյանի պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կոռուպցիոն գործարքի և թալանի վերջին նախագահական բռնազավթումն էր:

«Սպայի տուն»-ը գործում էր 1917թ.-ից: Դեռևս Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանից, որը փոխանցվեց Առաջին հանրապետությանը, Երկրորդ հանրապետությանը, Երրորդ հանրապետությանը, որի ժամանակ նույնպես գործում էր: «Սպայի տան»-ը մեծ դեր էր տալիս Վազգեն Սարգսյանը:

Հազարավոր սպաների ընտանիքների երեխաներ կրթվել և դաստիարակվել են «Սպայի տան»-ը՝ հաճախելով տարբեր խմբակներ: Հազարավոր սպաներ և իրենց ընտանիքների անդամներ բազմապիսի մշակութային և ժամանցային միջոցառումների էին մասնակցում:

«Սպայի տան» թալանի մասին նույնիսկ ժամանակին ՌԴ-ում ահազանգեց Վլադիմիր Ժիրինովսկին: Ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և բոլոր երկրներում պահպանվել են «Սպայի տներ»-ը, իսկ Հայաստանում պաշտոնական դիրքի չարաշահմամբ և կոռուպցիոն գործարքով բռնազավթվեց, թալանվեց և սեփականաշնորհվեց 2007թ.-ին: Այդ կոռուպցիոն գործարքը տրորումն էր այն սրբությունների, որի վրայով անցան այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուս մասնակից թալանչիները, հանցագործ սխեմայի միջոցով սեփականաշնորհվեց հայրենիքի պաշտպանների տունը:

Արամ Առաջին կաթողիկոսը դիմում է եվրոպական դատարան և թուրքերից պահանջում է հետ վերադարձնել հայերից բռնազավթված տարածքները: Այս թալանը ոչնչով չի տարբերվում թուրքերի թալանից: Այն նաև գաղափարական թալան է: Թալան է հայրենիքի համար զոհված այն բոլոր սպաների ընտանիքներից, որոնք իրենց կյանքը չխնայեցին մեր երկրի հաղթանակների համար:

Դիմում և խնդրում ենք ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ պետին, բոլոր իրավապահ մարմիններին՝ բացահայտելու այս կոռուպցիոն թալանի գործարքը, որի ապացույցները առկա են: Ինչպես նաև կառավարության որոշմամբ խնդրում ենք Ձեզ «Սպայի տան» տեղը կառուցված շենքը՝ որպես բարոյական փոխհատուցում, ամբողջությամբ վերադարձնել սպաներին և նրանց ընտանիքներին «Սպայի տուն» անվանումով: Այդ շենքը պետք է ամբողջությամբ ծառայի սպաների ընտանիքներին, իսկ նրանց վարձակալած տարածքների գումարները նույնպես պետք է ծառայեն սպաների առկա խնդիրների մի մասը լուծելու համար:

Դիմում և խնդրում ենք բոլոր հայ մեծահարուստներին, հայրենասերներին, ազգի նվիրյալներին և մտավորականներին բոլոր միջոցներով պայքարել «Սպայի տուն»-ը հանցագործ սխեմայով սեփականաշնորհած անձանց դեմ, որպեսզի այդ տարածքում կառուցված շենքը վերադարձվի հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հերոսների ընտանիքներին և սպաներին: Դուք՝ բոլորդ կվերականգնեք հերոսների անարգված պատիվը: Դիմում և խնդրում ենք հայ ժողովրդին՝ ազգովի պայքարել զոհված հերոսներից խլված տունը հերոսներին վերադարձնելու համար:

Դիմում և պահանջում ենք Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Մայրապետյանին և բոլոր նրանց, ովքեր կապ են ունեցել «Սպայի տան» կոռուպցիոն թալանի հանցագործ սխեմայի հետ և այժմ էլ հանդիսանում են «Սպայի տան» տարածքում կառուցված շենքի սեփականատեր վերադարձնել սպաներին «Սպայի տան» տարածքում կառուցված շենքը՝ որպես բարոյական փոխհատուցում, ինչ-որ կերպ ձեր արարքը շտկելու համար: Այլապես դուք ամբողջ ազգի կողմից կարժանանաք ազգադավ պիտակին, որպես սրբոց-սրբոցը տրորող, ուրացող մարդկանց, կնզովվեք բոլորի կողմից և բոլոր զոհված հերոսների արյան խայտառակ խարանը կդրոշմվի ձեր դավաճան ճակատներին: Դուք դեռ կարող եք որպես ձեր մեղքերի քավության արգասիք վերադարձնել սպաներին ձեր կողմից խլված, բռնազավթված նրանց տունը:

Զորացացրված սպաների համակարգող խորհուրդ», - ասված է նամակում:

17301 | 0
Facebook