Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Մարությանը պատասխանում է Նաիրա Զոհրաբյանին

13:00, երկուշաբթի, 17 սեպտեմբերի, 2018 թ.
Հայկ Մարությանը պատասխանում է Նաիրա Զոհրաբյանին

Ավանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի երեկվա սուր ելույթին, ասել է. «Առաջին օրվանից հայտարարել եմ՝ պատրաստ եմ բանավիճել, բայց չեմ տալու նախապատվությունը մեկ ուժի: Մենք 12 մրցակից ենք, ես ունեմ 11 օպոնենտ ու մեծ հաճույքով կգնամ բանավեճի բոլորի հետ՝ միաժամանակ: Ինչո՞ւ պետք է մեկին նախապատվություն տամ, ո՞ր օրենքով, սա ճիշտ չի լինի նաև մյուս թեկնածուների հանդեպ: Դրա համար կոչ եմ անում՝ եկեք 12 թեկնածուներով հավաքվենք, բանավիճենք»:

Անդրադառնալով նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդկանց՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված լինելու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, Հայկ Մարությանն ասել է. «Միքայել Մինասյանի քեռու տղայի անուն-ազգանունը Միքայել Հասրաթյան է, և մենք ցուցակում ունենք նույն անուն-ազգանունով մարդ, բայց լրիվ ուրիշ մարդ է: Ասացին Զորի Բալայանի բարեկամն է ցուցակում: Մեր աշխատողները Զորի Բալայանի որդու հետ են խոսել: Պարզվել է՝ մենք Բալայան ազգանունով մարդ ունենք, որը ոչ մի կապ չունի Զորի Բալայանի հետ: Այսինքն սա լրիվ ապատեղեկատվություն է»:

63667 | 12
Facebook