Չինաստանը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների նոր փուլից՝ առևտրային հերթական տուգանքների մասին Վաշինգթոնի հայտարարության ֆոնին: Այս մասին հաղորդում է Wall Street Journal պարբերականը:
«Չինաստանը չի պատրաստվում բանակցություններ վարել, երբ նրան գլխին ատրճանակ են մոտեցնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները սեպտեմբերի 17-ին կամ 18-ին մտադիր են հայտարարել 200 միլիարդ դոլարի չափով Չինաստանից ապրանքների վրա տուգանքների սահմանման մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների, մտադիր են նոր բանակցություններ սկսել Չինաստանի հետ սեպտեմբերի 27-28-ին: