Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Թքեմ նման տղամարդու երեսին». Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հասցեին (տեսանյութ)

23:00, կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ.
«Թքեմ նման տղամարդու երեսին». Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հասցեին (տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի, Հայկ Մարությանի և առհասարակ «Իմ քայլը» շարժման հասցեին:

«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում»,- ասաց նա:
     Ապա քաղաքական գործիչը շեշտեց, թե Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են՝ մատնանշելով մի շարք անուններ:

«Այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի:

Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ:
     Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն նաև նշեց, որ Messenger-ի օգտատերերը հաղորդագրություններ են ստանում հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին:

Նման հաղորդագրություն անգամ մորաքույրս է ստացել: Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական PR-ը, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 15 տարի շարունակ հայաստանցուն վախեցրել են Ռոբերտ Քոչարյանով՝ նշելով, որ ԲՀԿ-ով նա վերադառնալու է քաղաքականություն, բայց 15 տարի ԲՀԿ-ն եղել են իրենք, ԲՀԿ-ն եղել է Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները:

«Այդ Ռոբերտ Քոչարյանին չտեսանք, Ռոբերտ Քոչարյանը մեզ չի հետաքրքրում, բայց օգտագործելով քաղաքական էյֆորիան՝ փորձում են Ռոբերտ Քոչարյանով վախեցնել, և դրա համար իրենց տներում ու շրջապատներում ասում են՝ քանի դեռ մարդիկ հեղափոխական էյֆորիայի տակ են, արագ պետք է անել ավագանու ընտրություն, հետո ԱԺ, որովհետև էյֆորիան անցնելու է և մարդիկ հասկանելու են, թե ինչ է կատարվում. գնաճ է, իրենց խնդիրները չեն լուծվել, երկիրը կանգնած է արտաքին լրջագույն մարտահրավերի առաջ»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ի տարբերություն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի՝ ինքը գաստրալյոր չէ և Երևանի արդյունքներից կախված չի որոշելու՝ մնալու է Երևանում, թե գնալու Պրահայի առանձնատներից մեկը վայելելու. «Բա որտեղից ձեզ այդ առանձնատները: Մեր երեխաներին Toto-ներով, Vivaro-ներով ու վարկերով մեր երեխաներին այլասերելով եք կուտակել: Երբեք չէի խոսի այս մասին, եթե իրենք վարեին պարկեշտ քարոզարշավ: Ամբողջ պետական ռեսուրսները դրել են ֆեյքերի տակ, որովհետև ռեալ մարդիկ այլևս անհարմար են զգում, երկիրը հասցրել են ատելության այն դոզային, որ ԵԽԽՎ-ն արդեն հոկտեմբերին քննարկելու է Հայաստանի հարցը, որպես երկիր, որտեղ մարդու խղճի ու մտքի ազատությունը վտանգված է»:

Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն եկել է իր ծրագրերով, և ասում է՝ տվեք վստահության քվե և օրինակ վերելակային ողջ տնտեսությունը վերականգնելու են, որովհետև 600 մլն դոլարանոց ծրագիր են բերելու:

«Մեկ էլ ամեն օր ասում են՝ ԲՀԿ-ն այստեղ կաշառք է բաժանում: Դիմում եմ հարգարժան ոստիկանապետին: Պարո՛ն Օսիպյան, ուշադիր եղե՛ք այդ բոլոր ահազանգերին, գնացե՛ք դրանց ետևից, Դուք պարտավոր եք ապացուցել, որ ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, կամ Դուք դա ապացուցում եք, կամ մենք սկսում ենք իրավական գործընթաց բոլոր սուբյեկտների, ավագանու թեկնածուների նկատմամբ, ովքեր տարածում են այդ ապատեղեկատվությունը»:

| | |
43253 | 29
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Doni
Doni 23:12, 16.09.2018
envaxt vor helel er Gagik Carukyan@ voti xi dalshe chgnac vortev tormuz tveciq Bargavachhhhhhhhhh
Doni
Doni 23:53, 16.09.2018
du el ari aranc carukyani tenam du vonc es lucum erevani xndirner@ menak toxes xosan
Simpo
Simpo 00:57, 17.09.2018
Zorabyan hhk maklavikner c c nem dzez hhk bhk hoiyda..qaxaqakan b ozer...Nikole c c ni entaniqit
ԺՈՂ
ԺՈՂ 07:15, 17.09.2018
նառա շատ չի անցել, ձեր գագոն վերջորս ժողովուրդին թողեց իր բարեկեցիկ կիանքի համար գնաց մտավ սերոժի տակ ու դա ամբոջ ազգը տոսավ, հիմա գյումրեցու ասաց խաղեր կուդաս որ ինչ
Anna
Anna 08:16, 17.09.2018
Ya bhk,ya hhk nuyn kextna tarber garshoknerum
Gagik
Gagik 09:11, 17.09.2018
Այ լաչար հիշիր անցյալդ ..այնպես մի արա որ դու թքես փայտիկին
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 09:11, 17.09.2018
Նառա դու վերջացաց էս արդեն, քո տեղը ձեր տան պատերից ներս է;
Կարո
Կարո 09:31, 17.09.2018
Նառա ասա ով է քեզ համար տուն գնել ասեմ ով ես դու
edita
edita 10:33, 17.09.2018
ՄԻԹԵ ծԱՌՈՒԿՅԱՆԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ,ՈՐ ԻՐ թեկնածուն իրավունք չունի ժողովրդի հետ ԲՌՈՒՆՑՔԻ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ, այդ ում է հաթհաթա տալիս բռունցքը ճոճելով, այս կնոջից պետք է որքան հնարավոր է հեռու փախչել,սա քաղաքը կդարձնի զոմբիանոց;
edita
edita 10:37, 17.09.2018
ԹՈՒՔՆ ԷԼ ԹՈՂ ՊԱՀԻ ԻՐ ՍԻՐԵԼԻՆԵՐԻ ԵՐԵՍՆԵՐԸ ԼՂՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ, հոգու թույնը դուրս է ժայթքել ու ապականում է շրջապատը...ինքն էլ իրեն կին է համարում...հա...հա...հա...;
BREJ
BREJ 10:38, 17.09.2018
bhkn nuin hhkna joxovurd chxabnveq,sranc nor lav enq chananchum.
Vardges
Vardges 05:31, 21.09.2018
erp tesnum es shakalin uzum em tqem vren kompic
Artur
Artur 12:39, 23.09.2018
Chgitem um vonc haykoi maze crvav .saxit tiroch mer kanem