Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել». Կարեն Հովհաննիսյան

18:55, կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ.
«Շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Ադրբեջանականի կողմի պահվածքը մեծ հաշվով նորություն չէ, և եթե դիտարկենք թեկուզ 2016թ.-ից Տավուշի մարզում Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները ապա կտեսնենք, որ նրանք միշտ թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, դպրոցներն ու մանկապարտեզները: Անգամ մանկապարտեզների մուտքերը միջազգային ծրագրերի շրջանակներում պատով ենք փակել, որպեսզի երեխաների մուտք ու ելքը չթիրախավորեն: Ադրբեջանը միշտ էլ գարնանը և աշնանը անցել է նմանատիպ գործողությունների, երբ գյուղացիները իրենց հողամասերում, այգիներում, արտերում զբաղված են գյուղատնտեսական գործունեությամբ: Մեզ համար վերջին օրերի գնդակոծությունը նրանով է տարբերվում, որ դրա մասին արդեն բարձրաձայն ասվում է: Ես անձամբ բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել զրուցելու սահմանապահ գյուղերի բնակիչների հետ, և նրանք միշտ էլ ասել են , որ կրակոցներգրեթե ամեն օր կան, գնդակոծություններ ՝ հազվադեպ: Բայց դրա մասին երբեք պաշտոնապես չի հրապարակվել, եթե զոհ, կամ վիրավոր չի եղել: Մի քանի անգամ ինքս եմ բարձրաձայնել ու արժանացել պաթոսիկների հանդիմանանքին, թե իբրև իրավիճակ եմ սրում:
     Գիշերվա Կոթիի գնդակոծումը և քաղաքացիական անձի վիրավորվելը խոսում է նրա մասին, որ մենք ՀՀ սահմաններում պետք է ունենանք հստակ պատժիչ գործողությունների ծրագիր: Եթե գնդակոծում են մեր գյուղերը, մենք էլ մեկ այլ տեղ , որտեղ ունենք դիրքային և այլ առավելություն, գնդակոծում ենք իրենց գյուղերը: Պարտադիր չէ, որ այդ գնդակոծումը լինի նույն օրը, այն թող լինի երկու, կամ երեք օր հետո, բայց անպայման լինի պատասխան, ինչը որ նախկինում չի եղել: Սահմանամերձ ադրբեջանական որոշ գյուղերի բնակիչները հայերի նկատմամբ իրենց վերաբերմունքով տարբերվում են: Մեր գյուղերը կամ դիրքերը գնդկոծվում են հիմնականում այն գյուղերի մոտ տեղակայված դիրքերից, որի բնակիչները մեծ հաշվով մեր նկատմամբ թշնամաբար չեն տրամադրված: Ադրբեջանցիները փորձում են պատասխան կրակ ստանալ հենց այդ գյուղերի վրա, որպեսզի այնտեղի բնակիչներին հասկացնեն, թե հայերը ձեր թշնամիներն են ու ձեր վրա են կրակում: Մի խոսքով, շատ լուրջ պատժիչ պլան պետք է մշակել, որպեսզի ակամայից չդառնանք նրանց ծրագրի իրագորցման մասնակից»:

| | |
5177 | 1