Կան գինեգործական ընկերություններ, որ թվեր են հրապարակում, իբրև թե այսքան գնով այսքան խաղող են մթերել, այնինչ իրականում արտերկրից խաղողի սպիրտ են ներմուծում: Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Իմ կողմից հանձնարարական կլինի, այդ գործարանները կստուգվեն: Սա միտումնավոր է արված, որ գյուղացին էլի նայի ընտրակաշառք տվողի ձեռքին՝ ով մի պարկ պարարտանյութ կտա, 10 հազար դրամ կտա, մուրաբա կտա և այլն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: