Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զինդատախազությունը մնացել է կեղծող, զինվորների մահվան գործերը կոծկող մարմին». Ժաննա Ալեքսանյան

10:40, կիրակի, 16 սեպտեմբերի, 2018 թ.
«Զինդատախազությունը մնացել է կեղծող, զինվորների մահվան գործերը կոծկող մարմին». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինդատախազությունն ինչպես իրեն հռչակել է կեղծող, զինվորների մահվան գործերը կոծկող մարմին, այնպես էլ մնացել է և ամենաահավորն այն է, որ մտադրություն էլ չունի որևէ բան փոխելու իր գործելաոճում։ Ընդհակառակը, հիվանդ երևակայությամբ բստրում և մոգոնում են սպանության շարժառիթներն ու դրդապատճառները՝ փոխելով հանցագործության իրական պատկերը։ Հեղափոխությունը որևէ կերպ չի թափանցել ոʹչ քննչական և ոʹչ էլ դատախազական ոլորտ և հենց այստեղ է պետք հեղափոխություն անել, ոչ թե սիրո և հանդուրժողականության, այլ կոշտ ու կոպիտ, ամենախստագույն պատասխանատվության ենթարկելու մեթոդներով»։

4406 | 7
Facebook