Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է

15:55, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնը երկու տարեկան է: Ուղիղ երկու տարի առաջ սեպտեմբերի 15-ին առաջ այն սկսեց գործունեություն ծավալել Հայաստանի գրողների միության շենքում՝ մեկտեղելով դերասանի սիրված ներկայացումներն ու բազում պրեմիերաներ: Նարեկ Դուրյանի երազանքը դարձավ իրականություն. սեփական դահլիճ, ժամանակակից լուսային ու ձայնային տեխնիկա, հրաշալի անձնակազմ, որոնք ամբողջացնում են թատրոնն իրենց գոյությամբ:

Թատրոնի ծննդյան օրը դերասանները կնշեն «Մենք ենք, մեր ստերը» ներկայացմամբ: Սեպտեմբերի 22-ին էլ կցուցադրվի մանկական ներկայացում՝ «Տիկնիկների խանութ»-ը: Իսկ վերջերս թատրոնի բեմում ներկայացված «Օրագիրը», որն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից, այս թատերաշրջանում երկու վերջին ներկայացմամբ կցուցադրվի սեպտեմբերի 19-ին և 25-ին:

Ի դեպ, լրանում է Նարեկ Դուրյանի սիրված դարձած «Մորաքույրը Փարիզից» ներկայացման 10-ամյակը, ինչի առթիվ այն ևս կներկայացվի «Բոհեմ» թատրոնում: Առաջիկայում «Բոհեմ»-ը հանդես կգա նաև բազում պրեմիերաներով:

2939 | 4
Facebook