Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Կոչ ենք անում Ադրբեջանի առաջին տիկնոջն ու իրենց մայրերին՝ միանալ մեր ակցիային». զոհված զինծառայողների ծնողներ

15:35, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Կոչ ենք անում Ադրբեջանի առաջին տիկնոջն ու իրենց մայրերին՝ միանալ մեր ակցիային». զոհված զինծառայողների ծնողներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի տիկին Աննա Հակոբյանն այսօր հանդիպել է Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ, ովքեր միանում են «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

«Կոչ եմ անում Ադրբեջանի առաջին տիկնոջն ու իրենց մայրերին՝ միանալ մեր ակցիային: Ես ուզում եմ հստակ լինի, որ մենք չենք խնդրում Ադրբեջանին, նրանց մայրերին, պաշտոնյաներին, դա իրենց որոշելիքն է՝ կիսո՞ւմ են մեր մոտեցումները, թե՞ չեն կիսում: Մեր գործողությունները կախված չեն նրանց գործողություններից և դա որևէ ազդեցություն չի ունենալու մեր անելիքների վրա»,- ասաց Ա. Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմը կարձագանքի իրենց կոչին:

Զոհված զինծառայողների ծնողներն արձագանքեցին, որ միանում են առաջին տիկնոջ կոչին, մերժում են պատերազմը և պայքարելու են խաղաղության հաստատման համար. «Մենք՝ մայրերս, կոչ ենք անում լռեցնել աշխարհի բոլոր հրանոթները։ Երեսուն տարի է՝ արցախաադրբեջանական հակամարտությունը մահաբեր վիշտ է Հայաստանի և Ադրբեջանի հոգեծին մայրերի համար»,- ասաց ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը:

Անդրադառնալով վերջին շրջանում շահարկվող հողեր վերադարձնելու հարցին՝ Ուրֆանյանի մայրը շեշտեց, որ «այն սահմանները, որոնք գծվել են մեր հայրերի, տղաների, նրանց ընկերների ու եղբայրների արյամբ, ոչ մի ձև զիջման ենթակա չեն»:

Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամը, որի նպատակն է լինելու աջակցել Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին և իրականացնել տարբեր միջոցառումներ։

| | |
6441 | 2