Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք կանգնած». ի՞նչ է առաջարկում Վարուժան Ավետիսյանը

13:20, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք կանգնած». ի՞նչ է առաջարկում Վարուժան Ավետիսյանը

«Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք հիմա կանգնած․ պետք է մաքրվել նախորդ ռեժիմի մնացորդներից: Չնայած մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանին հեռացրեց, բայց ռեժիմն իր զգալի մասով պահպանված է և ամեն կերպ դիմադրում է ժողովրդի հաղթանակին»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասել է «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ ժողովրդավարության հաղթարշավն, առայժմ, ինչ-ինչ պատճառներով դոփում է տեղում:

Վ. Ավետիսյանն առաջարկել է արագ կատարել բոլոր այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կնպաստեն 2 գլխավոր խնդրի լուծմանը: Առաջինն, ըստ նրա, անհրաժեշտ է մաքրել երկիրը կոռուպցիայից և ռեժիմի մնացորդներից, և երկրորդ՝ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացումը: «Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք կանգնած, եթե շարունակենք կառչած մնալ հին համակարգի ակտերից և հին համակարգի կադրերից...: Ի՞նչ է նշանակում, օրինակ, օրենքը թույլ չի տալիս այլ մարդու նշանակել ոստիկանապետ, ուստի ստիպված կին ու երեխա ծեծող Օսիպյանին ենք նշանակում ոստիկանապետ, որովհետև դա մեջների ամենալավն է: Չի՛ կարելի այս մտածելակերպով և մեթոդաբանությամբ հեղափոխություն անել, հարկավոր է անցում կատարել կոշտ կառվարաման: Թե ի՞նչ է իրենից ներկայացնում կոշտ կառավարումը, Վ. Ավետիսյանն ասել է, որ պետք է ստեղծել արտակարգ լիազորություններով օժտված կառավարություն, փոխել իրավապահ համակարգի ամբողջ ղեկավար կազմը և լուծարել ԱԺ-ն: «Ինչպես նաև պետք է փոխվեն դատարաններն իրենց դատավորներով, որոնց մեծ մասն անգամ հոգեբանորեն պիտանի չէ անկախ և արդար դատավոր լինելու, նրանք արդեն վարակված են հեռախոսազանգային արդարադատությամբ, նրանք ունակ չեն ինքնուրույն մտածելու, կամազուրկ մարդիկ են, ստրկամիտ»:

Անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, Վարուժան Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ունի ոչ միայն ԱԱԾ-ի անվտանգության խնդիր, այլև ազգային անվտանգության, որը սպառնալիքի տակ է:

«Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք կանգնած». ի՞նչ է առաջարկում Վարուժան Ավետիսյանը
| | |
9050 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Waffen-SS
Waffen-SS 14:01, 15.09.2018
wochmi nor ban chasecir, u heriqa qez amenageti tex dnes, u hakarusakan tramadrutyunner borboqes ays dshwar shamanakahatwacum.. Gnaceq spaseq Geraguyni hramannerin.
sss
sss 01:32, 16.09.2018
վարուժան ջան ինչքան լավ ու խելացի մարդ էս,




























































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































































qez pti satkacnen mecaki pes. trrraqvi
traqvi aj ajdpes