Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ հեռախոսները լսողներին մենք արմատախիլ ենք անելու». ՀՀ վարչապետ

12:50, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Էդ հեռախոսները լսողներին մենք արմատախիլ ենք անելու». ՀՀ վարչապետ

«Հանկարծ չփորձեն մեզ շանտաժի ենթարկել՝ մեր հեռախոսները լսելով: Նախ, էդ հեռախոս լսողներին մենք դեռ արմատախիլ ենք անելու: Ի՞նչ ա նշանում՝ երկրի ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսը լսելը, այսինքն ուզում են ասել՝ պետության մեջ պետություն կա՞: Չի կարող դա լինել, ես թույլ չեմ տա. դա մաֆիա է պետության մեջ, որը ջախջախվելու է»,- սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում դատական իշխանությանը՝ ընդգծել է, որ գաղտնիք չկա, որ այդ համակարգը մեր երկրում ամենակոռումպացված համակարգի համարումն ունի. «Ես ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով հետևյալ պարտավորությունն եմ նաև ստանձնել. ասել եմ, որ պետք է հրաժարվել դատավորների՝ Բաղրամյան 26-ից հրահանգներ իջեցնելու պրակտիկայից: Բայց տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ստիպում են մտածել, որ իմ այս դիրքորոշումը դատական համակարգի որոշակի շրջանակներում ընկալվում է հետևյալ կերպ. որ եթե հիմա նա, ով գտնվում է Բաղրամյան 26-ում, հրաժարվում է մեզ հրահանգներ տալ, սա կարող է նշանակել, որ պետք է շարունակենք հրահանգներ ստանալ այն նույն մարդկանցից, որոնք մեզ 7 ամիս առաջ հրահանգներ էին տալիս: Ես ասում եմ, որ այդպիսի բան ուղղակի թույլ չեմ տա»,- հայտարարել է Փաշինյանը:

14674 | 9
Facebook