Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Պարոն նախարար, ո՞ւմ դուռն ուղարկենք հայրենիքի զինվորին, որ գումարը զեղչեք». բաց նամակ՝ ՀՀ առողջապահության նախարարին

12:25, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
«Պարոն նախարար, ո՞ւմ դուռն ուղարկենք հայրենիքի զինվորին, որ գումարը զեղչեք». բաց նամակ՝ ՀՀ առողջապահության նախարարին

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը խնդրանքով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Նկարում ընկերս է՝ Վահան Բարսեղյանը: Բոլորը նրան Վասյա են ասում: 1992 թվականին ես ու Վահանը մի քանի ժամ ուս ուսի կռվել ենք. Աղդամի Ալիաղալու գյուղի կրակակետերն էինք վերացնում: Դա մեր առաջին հանդիպումն էր: Հետո նայեցի տեսքին՝ մի ձեռքով բռնած գնդացիրը, աժդահա մարդուն հատուկ՝ պարզ ու շիտակ: Ասացի՝ ա՛յ տղա, պուլիմյոտչիկ Վահան չի լինում, Վասյա կլինի: Էդ օրվանից բոլորը նրան Վասյա են ասում՝ անգամ սեփական երեխաները...
     Նկարը՝ ապրիլյան քառօրյայից է: Դուք պատկերացրեք՝ 92 թվականին ինչ կերպար ուներ Վասյան: Մի քանի օր առաջ տեսա. հիվանդ է ընկերս: Երիկամներում քարեր կան, մինչ այդ էլ՝ սրտի վիրահատություն է տարել: Շտապ պետք է քարերը հանեն, որպեսզի ազոտը չխեղդի: Ասաց, թե հոսպիտալից ուղեգիր են տվել, որը նախատեսում է 120000 դրամի զեղջ, բայց Էրեբունի ԲԿ-ում ասել են, որ միայն նախարարը կարող է ասել՝ 80% ձեղչենք, թե՞ 20 %: Ընդհանուր՝ մոտ 700 հազար դրամ է անհրաժեշտ վիրահատության համար: Հիմա, իմ ընկեր Վասյան, ո՞նց հանդիպի նախարարին, էս աժդահա, հայրենիքի համար շունչ տված տղեն ո՞նց խնդրի նախարարին: Ի դեպ, Վահանի տղան՝ Էդգարը, այս պահին ծառայում է Արցախում, հենց այն տարածքներում, որի ազատագրմանը մասնակցել է Վահանը:
     Հիմա, պարոն նախարար կամ պատասխանատուներ, ի՞նչ միջոցով Ձեզ հետ կապ ստեղծենք, ու՞մ դուռն ուղարկենք հայրենիքի զինվորին, որ գումարը զեղչեք: Ես անձամբ չունեմ ֆինանսական հնարավորություններ, ու գուցե Վասյայի օրինակը նաև պատճառ դառնա՝ նմանատիպ խնդիրներին համակարգված լուծում տալու համար, որպեսզի մեր տղերքը դռնեդուռ չընկնեն»:
     Հարգանքներով՝ ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյան

| | |
4459 | 3