Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մարտունիում նախկին ռեժիմի մնացորդները չեն հանձնում դիրքերը. «Սասնա ծռեր»

10:10, շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ.
Մարտունիում նախկին ռեժիմի մնացորդները չեն հանձնում դիրքերը. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի քարտուղարությունը հայտարարություն է տարածել.

«Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու ենթաշրջանում տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը:
     Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների և այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի: Չնայած դրան՝ ժողովուրդը չվախեցավ, ճեղքեց այդ պատնեշը և ակտիվորեն մասնակցեց հանդիպմանը:
     Մտահոգություն հայտնելով այդ փաստի առթիվ՝ նախաձեռնող խումբը հորդորում է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում՝ հատկապես հեռավոր շրջաններում, նախկին ռեժիմի մնացորդների ազդեցությունը չեզոքացնելու, Ոստիկանության և ԱԱԾ-ի տեղական ստորաբաժանումների սաբոտաժը բացառելու և դրա միջոցով ժողովրդի քաղաքական և քաղաքացիական իրավունքները երաշխավորելու ուղղությամբ»:

| | |
4114 | 0