Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ոստիկանությունը պատասխանել է Պետրոս Ղազարյանին

23:45, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
Ոստիկանությունը պատասխանել է Պետրոս Ղազարյանին

Վերջին օրերի ոստիկանության գործողությունները ավտոշարասյուներով շրջող թիկնազորերի դեմ նորություն չէ իրավապահների պրակտիկայում և պայմանավորված է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը կենսագործելու անհրաժեշտությամբ, հայտնում են ոստիկանությունից:

«Եվ քանի որ սկզբունքը հիմնարար է, այդ գործողությունները շարունակվելու են, ու համոզված ենք` շարունակելու են արժանանալ մեր համաքաղաքացիների հավանությանը: Ի տարբերություն, օրինակ, լրագրող Պետրոս Ղազարյանի, որն այսօր դժգոհություն է հայտնել իր թիմակցի նկատմամբ նույնպիսի գործողություն իրականացնելու կապակցությամբ: Մեղմ ասած, տարակուսելի դժգոհություն է, որովհետև հիշյալ անձին իսկապես շարասյուն էր ուղեկցում` միևնույն թվերը կրող համարանիշերով մեքենաներով: Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալիզմը պետք է որ բավականացներ շարասյան այդ, իրեն վստահաբար ծանոթ, «առանձնահատկությունը» հասկանալու համար, ավելին` առաջինը հենց ինքը, որպես լրագրող, պետք է խստագույնս դատապարտի այդ արատավոր երևույթը:

Մինչդեռ, ցավալիորեն կատարվել է հակառակը, և մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ հասարակության բոլոր անդամները հավասար են օրենքի առաջ, ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, և այդ հավասարության ամրագրման ուղղությամբ պետք է գործի ոչ միայն ոստիկանությունը, այլև բոլորս, առաջին հերթին` հանրային ու հրապարակային գործիչները, հակառակ դեպքում սոցիալական արդարության պահանջը դատարկ հնչյուն է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը պատասխանել է Պետրոս Ղազարյանին
| | |
24631 | 15
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Simpo
Simpo 01:37, 15.09.2018
Apri mer vostikanusyune petrosel zibil bargavachisa hhk i ksordner xaner.........
GEVDAV
GEVDAV 02:36, 15.09.2018
AMOTA QFUR MI GREQ. LAV TXEN NMAN BAN CHI ANI. ES INCHEQ DAREL ARA.MEXKEQ MNACELEQ HEXAPOXUTYAN TAK.
GEVDAV
GEVDAV 02:40, 15.09.2018
IRAR KEREQ TOX TURQ@ URAXANA.
GEVDAV
GEVDAV 02:43, 15.09.2018
KAPIKUTYUNA. DUQEL @NGELEQ DRANC XELQIN.
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 10:25, 15.09.2018
Միանշանակ, Ծառուկյանի մտքերն առտաբերողն է: