Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տանզանիացի ներդրողը Արարատի մարզում կստեղծվի կոկորդիլոսաբուծարան

19:00, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
Տանզանիացի ներդրողը Արարատի մարզում կստեղծվի կոկորդիլոսաբուծարան

Արարատի մարզի Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Այս մասին սեպտեմբերի14-ին իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ նշել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում ունեցել բնակիչների հետ, ներկայացրել իր ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:

Սարգսյանը նշել է, որ ներդրումն իրականացնողը Տանզանիայից է, ով մի քանի երկրներում իրականացնում է այսպիսի նախագծեր: Իսկ ծրագիրը տեղում կիրականացնեն մարզաբնակները: «Ներդրողը հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ: Բացի այդ, քաղաքացիների համար կստեղծվեն գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր: Մարդիկ կկարողանան այցելել ընտանիքներով, տեսնել կենդանիներին»,- հավելել է մարզպետը:

20949 | 0
Facebook