Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

16:10, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
Խաչվերացի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Այս տարի սեպտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացը` հինգերորդ տաղավար տոնը: Այդ առթիվ ժամը 11.00-ին տոնական Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Նույն օրը երեկոյան ժամերգությունից (ժամը 17.00-ին) հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի խաչի թափոր, և ռեհանով զարդարված խաչերը կպտտեցվեն եկեղեցիների բակերում ու համայնքներում: Կկատարվի նաև Անդաստան, որի ընթացքում կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: Օրհնված ռեհանը կբաշխվի հավատացյալներին:
     Տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի շարք համայնքներում կիրականացվեն նաև տոնական միջոցառումներ, կմատուցվի սիրո ճաշ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

3657 | 0
Facebook