Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Եթե անգամ 700 մեքենա էլ բերենք, բայց աղբավայրը լինի նույն վիճակում, հարցը չի լուծվելու». «Սանիթեք»-ի տնօրեն

12:00, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
«Եթե անգամ 700 մեքենա էլ բերենք, բայց աղբավայրը լինի նույն վիճակում, հարցը չի լուծվելու». «Սանիթեք»-ի տնօրեն

«Երբ մենք մտանք Երևան, մեզ խոստացան բարեկարգել Նուբարաշենի աղբավայրը, բայց այդպես չեղավ: Աղբավայրում մեր մեքենաները խոչընդոտների են հանդիպում՝ վնասվում են, վառվում, իսկ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են փոխհատուցել: Մենք հիմա նոր մեքենաներ ենք գնել, որոնք առաջիկա օրերին կհասնեն Երևան, դրա համար կատարել ենք 500 հազար եվրոյի ներդրում: Ներդրումներ ենք արել նաև պահեստամասերի գնման համար: Եթե անգամ 700 մեքենա էլ բերենք, բայց աղբավայրը լինի նույն վիճակում ու մեր աղբամանները վառվեն կամ վնասվեն, ինչ ընկերություն էլ լինի, նույն խնդիրներին է բախվելու»,- ասել է «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը:

«Քաղաքում ավելի քան 1000 այրված աղբամաններ ունենք: Երբ մենք ֆինանսական վերլուծություն էինք անում, ի նկատի ենք ունեցել 100-ի վնասում: Շատ նամակներ ենք ուղարկել քաղաքապետարանին, որպեսզի օգնեն դա կարգավորել: Այրված աղբամանների պատճառով 700 հազար դոլարի կորուստ ենք ունեցել»,- հավելել է նա:

| | |
2201 | 0