Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ե՛վ «Լույս»-ը, և՛ ծառուկյանականները, և՛ րաֆֆիականները առիթը բաց չեն թողնում Նիկոլենց բոստանը քար նետելու համար». Լիզա Ճաղարյան

11:20, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
«Ե՛վ «Լույս»-ը, և՛ ծառուկյանականները, և՛ րաֆֆիականները առիթը բաց չեն թողնում Նիկոլենց բոստանը քար նետելու համար». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս քարոզարշավի առաջին տպավորությունս ասեմ։ «Իմ քայլը» մինչև հիմա կես թթու խոսք անգամ չի ասել մնացած հավակնորդների մասին։
     Նույնը դժվար է ասել էդ «մնացած» կոչեցյալների մասին։
     Ե՛ւ «Լույս»-ը (Մարուքյան-Սարգսյան), և՛ ծառուկյանականները, և՛ րաֆֆիականները առիթը բաց չեն թողնում Նիկոլենց բոստանը քար նետելու համար։ Ամենատհաճն Արամ Սարգսյանի ելույթն է. ո՛չ թե «մենք «Իմ քայլ»-ից ուժեղ ենք» ասելու համար (իաաա, իրո՞ք), այլ սև-սպիտակ»-ը շահարկելու համար՝ իբր՝ իմքայլականները նկատի ունեն ավագանու ընտրությունների մասնակիցներին։ Արամ Սարգսյանը բոլորից լավ գիտի, որ «սև» ասելով «իմ քայլ»-ականները նկատի ունեն միմիայն նախկին հանցագործ իշխանություններին, այսպես կոչված՝ հակահեղափոխականներին։ Այս երեքից բացի, մնացած ուժերին չեմ լսել, բայց, գրեթե, վստահ եմ, որ նույն վիճակն է»:

6224 | 1
Facebook