Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու «07»-ը. Mercedes-ը հայտնվել է ճանապարհից դուրս. կա 1 զոհ

09:45, ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ.
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու «07»-ը. Mercedes-ը հայտնվել է ճանապարհից դուրս. կա 1 զոհ

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Դալարիկ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Գալստյանի վարած Mercedes մակնիշի 35 PX 145 համարանիշի և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սևակ Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 TT 889 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «07»-ի ուղևոր՝ Մյասնիկյան գյուղի բնակիչ, 23-ամյա Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 23։30-ի սահմաններում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրահեռացման համար նախատեսված հատվածում, իսկ Mercedes- վարորդն էլ, ըստ դեպքի վայրում հավաքվածների հայտարարության, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

| | |
2365 | 0